Ռուսական կողմը կոչ է անում բոլորին՝ Կիևին խրախուսել շարունակել ուղիղ բանակցությունները և նշանակել հերթական փուլը. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տվյալ դեպքում Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմի միջնորդական ջանքերն են։ Շատ հայտարարություններ արվեցին, շատ խոսքեր եղան հիասթափության մասին, բայց մենք, իհարկե, ուզում ենք հուսալ, որ, դրան զուգահեռ, ճնշում է գործադրվում ուկրաինական կողմի վրա։ Քանի որ հիմա դա այնպիսի տեսք ունի, որ ուկրաինական կողմն իր հասցեին աջակցության մասին բոլոր խոսքերն ընկալում է ոչ թե որպես խաղաղության ազդանշան, այլ՝ պատերազմի շարունակման ազդանշան», - ասել է Պեսկովը։