Միջազգային

Իսրայելը հարվածել է Սիրիայի կառավարական զորքերին և ռազմական շտաբին

Իսրայելական օդուժը Սվեյդա քաղաքում անօդաչու թռչող սարքերից հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական զորքերին, որտեղ, ըստ տեղական ԶԼՄ-ների, մահացու բախումներ են տեղի ունեցել:

Հաղորդագրություններում ասվում է, որ հարվածների հետևանքով Սիրիայի կառավարական զորքերը կորուստներ են ունեցել: Սիրիան հայտարարել է, որ զորքերը տեղափոխվել են Սվեյդա՝ բախումները դադարեցնելու համար:

Սիրիայի հարավում գտնվող Սվեյդա նահանգում առնվազն 248 մարդ է սպանվել մի քանի օր տևած բախումներից հետո:

Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգային կենտրոնի տվյալներով՝ զոհվածների թվում է դրուզական էթնիկ-կրոնական փոքրամասնության 92 ներկայացուցիչ։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է նաև, որ որոշ ժամանակ առաջ Դամասկոսում անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել սիրիական ռազմական շտաբին։