Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի գործընկերոջ՝ Ասադ Հասան Շեյբանիի հետ։
Արտգործնախարարության աղբյուրների համաձայն, Ֆիդանը նշել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի հարավը և Դամասկոսը թիրախավորող հարձակումները մտահոգիչ են։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգությանը և Սիրիան կայունացնելու ջանքերին սպառնացող միջամտությունը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի։
Հաքան Ֆիդանը նշել է նաև, որ կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը ջանքեր գործադրեն Սիրիայում խաղաղություն հաստատելու համար։