Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Դամասկոսի վրա Իսրայելի հարձակումները Սիրիայի՝ խաղաղություն հաստատելու ջանքեր «խաթարելու փորձ» են:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սիրիացի ժողովուրդը «պատմական հնարավորություն ունի ապրել խաղաղության մեջ և ինտեգրվել համաշխարհային հանրությանը»:
«Բոլոր շահագրգիռ կողմերը, որոնք աջակցում են այս հնարավորությանը, պետք է իրենց ներդրումն ունենան Սիրիայի կառավարության՝ խաղաղություն հաստատելու ջանքերում», - հավելել են նախարարությունում: