ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինպինի հետ։
Այսօր մեկնարկում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը:
Չինաստանի առաջնորդը զրուցել է միջոցառմանը մասնակցող բոլոր նախարարների հետ: Ապա ավելի ուշ նա առանձին բանակցություններ է վարել Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության հետ։ Վերջինս Սի Ծինպինին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:
ՉԺՀ նախագահը կոչ է արել Մոսկվային և Պեկինին.
- շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները,
- պաշտպանել երկու երկրների անվտանգությունն ու զարգացման շահերը,
- ամրապնդել փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպիսին է ՇՀԿ-ն: