Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ավարտվել է երկաթուղային կայարանի հրապարակի տարածքում գտնվող մասնակիորեն փլուզված բնակելի շենքում որոնողական-փրկարարական գործողությունը։
Հաստատվել է երկու մարդու մահը։ 49-ամյա մի կին էլ, բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ շենքը գտնվել է խարխուլ վիճակում, և բնակիչներին բազմիցս առաջարկ է արվել մասնակցել բնակարանների փոխարինման ծրագրին. որոշ ընտանիքներ չեն համաձայնվել, և շենքը քանդելու ու նորը կառուցելու համար անհրաժեշտ է եղել բոլորի հաստատումը։