Միջազգային

Թրամփը դեռ հավատում է, որ Ռուսաստանը հաղթում է պատերազմում. Politico

Ամերիկյան Politico պարբերականը գրում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է համոզված լինել, որ Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Նախագահը կարծում է, որ Ռուսաստանը կհաղթի, ընդամենը ժամանակի հարց է,- մեջբերում է Politico-ն, -Ռուսաստանն ունի մեծ տնտեսություն, մեծ բանակ և բավարար մարդկային ռեսուրս»:

«Թեև նրանք դանդաղ են առաջ շարժվում, բայց, այնուամենայնիվ, առաջ են շարժվում: Նախագահը պարզապես ցանկանում է դադարեցնել սպանություն։ ները»,- ավելացրել է պարբերականի աղբյուրը:

Politico-ի զրուցակիցները նաև պնդել են, որ Թրամփի՝ Ուկրաինային զենքի նոր խմբաքանակների մատակարարումն ապահովելու որոշումը դժգոհություն է առաջացնում նրա որոշ կողմնակիցների շրջանում։

Միևնույն ժամանակ, Ուկրաինային զենքի մատակարարման նոր սխեման, երբ ամեն ինչի համար վճարելու են Կիևի դաշնակիցները, մասամբ հանգստացնում է մեկուսացման կողմնակիցներին, որոնք մտահոգված են, որ Եվրոպան, իբր, մշտապես «կողոպտել» է Վաշինգտոնին իր պաշտպանությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ, նրանք դժգոհ են և շփոթված այն արագությամբ, որով Թրամփը Վլադիմիր Զելենսկու հասցեին հնչեցրած մեղադրանքներից անցել է ուկրաինացիներին քաջալերելուն:

«Եվրոպական գումարները լուծում են խնդիրը,- Politico-ին ասել է Թրամփի նախընտրական արշավի նախկին աշխատակիցներից մեկը, - բայց մեզ դա, միևնույն է, շատ դուր չի գալիս: Սա մեր պատերազմը չէ, և սրացումը Ամերիկայի շահերից չի բխում»: