Մենք քննարկում ենք Վրաստանի հարցը և լուրջ հետընթաց ենք տեսնում։ Քննարկում ենք՝ ինչ կարող ենք անել։ Բոլոր տարբերակները սեղանին են, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը և այլ տարրեր, որոնք կստիպեն Վրաստանի կառավարությանը՝ փոխել իր հաշվարկները․ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Այսօր վիզայի ազատ ռեժիմի վերաբերյալ մենք նամակ կուղարկենք Վրաստան, նրանք պետք է կատարեն որոշակի պայմաններ, և դրանք չբավարարվեն որոշակի ժամանակահատվածում, ստիպված կլինենք կասեցնել վիզայի ազատ ռեժիմը»,- ասել է Կալասը: