Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհակալություն հայտնել նրան աջակցության համար:
Այս մասին Զելենսկին հայտնել Է Telegram սոցիալական ցանցում։
«Զրուցել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շատ լավ զրույց էր: Շնորհակալ եմ Ուկրաինային՝ աջակցելու և սպանությունները դադարեցնելու համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար: Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման մասին, և կարևոր է, որ մենք նման լավ հարաբերություններ ունենք, ու դաշինքի երկրները փորձում են ավելացնել պաշտպանական ծախսերը», - գրել է նա։
Զելենսկու խոսքով՝ նրանք քննարկել են անհրաժեշտ միջոցներն ու լուծումները՝ մարդկանց ռուսական հարվածներից ավելի լավ պաշտպանություն ապահովելու և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու համար։
«Պատրաստ ենք հնարավորինս արդյունավետ աշխատել խաղաղության հասնելու համար։ Պայմանավորվեցինք ավելի հաճախ հեռախոսազրույց ունենալ և շարունակել համակարգել մեր քայլերը»,- եզրափակել է Վլադիմիր Զելենսկին։