Միջազգային

Թուրքիան տեղյակ չէ միջանցքի վերաբերյալ ԱՄՆ ծրագրերի մասին

Թուրքիան տեղյակ չէ միջանցքի վերաբերյալ ԱՄՆ ծրագրերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ տեղյակ չէ «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ-ի մտադրության մասին հաղորդագրություններին:

«Մենք տեղյակ չենք այդ մասին, ուստի չենք կարող որևէ բան մեկնաբանել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են Էրդողանի վարչակազմից։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել կովկասյան երկու երկրների միջև վաղուց փակուղային դիվանագիտական բանակցությունները:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը անդրադառնալով թեմային՝ նշել էր, որ Հայաստանը չի քննարկել ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական