Թբիլիսիում փլուզվել է վթարային շենքի տանիք։ 1 մարդ մահացել է, 1-ը տեղափոխվել հիվանդանոց։ Տեղում աշխատում են փրկարարները, փլատակներում կարող են լինել մարդիկ։ Բնակիչները տարհանվել են։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և ՆԳ նախարար Գելա Գելաձեն հետևում են մասնակիորեն փլուզված շենքի որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքին։
Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ շենքը վթարային վիճակում էր և վերականգնման ենթակա չէր։ Նրա բնակիչներին առաջարկվել էր մասնակցել փոխարինման ծրագրին, որի շրջանակներում քաղաքապետարանը երաշխավորել էր շենքի ապամոնտաժումը և նորի կառուցումը, սակայն բնակիչներից 100% համաձայնություն ստանալ չէր հաջողվել, ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն։