Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 6.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հաղորդում են տեղի զլմ-ները՝ ընդգծելով, որ ցունամիի վտանգ չկա։
Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 14-ին Բանդա ծովում՝ Մալուկու կղզիների մոտ։
«Ինդոնեզիայի օդերևութաբանության վարչության վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ գրանցվել է 6.7 մագնիտուդ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է 98 կմ խորության վրա», - հաղորդել է կենտրոնը։
Ինչպես հաղորդվում է, ցնցումները միջին ուժգնության են եղել։ Դրանք զգացվել են մի շարք շրջաններում։