Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը կավելացնի ռազմական ծախսերը և կարագացնի բանակի վերազինումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքը։
Մակրոնը նշել է, որ 2026 թվականին Ֆրանսիան պաշտպանության համար կտրամադրի լրացուցիչ 3.5 միլիարդ եվրո, իսկ 2027-ին՝ ևս 3 միլիարդ։ Այսպիսով, 2027 թվականին Ֆրանսիայի պաշտպանության բյուջեն կհասնի 64 միլիարդ եվրոյի՝ կրկնապատկելով 2017 թվականի ցուցանիշը։
«1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ազատությունը երբեք նման սպառնալիքի չի ենթարկվել։ Խաղաղությունը մեր մայրցամաքում երբեք այսքան կախված չի եղել մեր ընթացիկ որոշումներից», – ասել է նա։