Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ ի պատասխան եվրոպական 17 երկրների արտաքին գործերի նախարարների և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի ստորագրած նամակի: Այդ նամակում նրանք մտահոգություն են հայտնել Վրաստանում ժողովրդավարության վիճակի, այդ թվում՝ քաղաքական գործիչների ձերբակալությունների և «ռեպրեսիվ օրենքների» ընդունման կապակցությամբ։
«Վրացական երազանքի» քաղխորհրդի հայտարարության մեջ այս քննադատությունն անվանվել է «հերթական կոպիտ և անարդար հարձակումը վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա»:
«Հայտարարությունը ներծծված է խորհրդային քարոզչության ոգով ապատեղեկատվությամբ և կեղծ մեղադրանքներով։ Կոչ ենք անում բոլոր ստորագրողներին այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ նման հայտարարություններին»,- ասվում է վրացական կողմի հայտարարության տեքստում:
Կուսակցությունը կարծում է, որ վրացական իշխանությունների վրա ճնշումը կապված է այն բանի հետ, որ 2024 թվականի ընտրություններում «վրաց ժողովուրդը թույլ չտվեց deep state-ի գործակալների և հավաքական «Ազգային շարժման» վերադարձը իշխանության, ինչին, հայտարարության հեղինակների խոսքով, բացահայտ համակրում էին Վրաստանում ԵՄ դեսպանը և առանձին եվրոպացի և նախկին ամերիկացի պաշտոնյաներ։