Միջազգային

Գերմանիան հրաժարվում է Ուկրաինային Taurus հրթիռներ մատակարարել. նախարար

Գերմանիան հրաժարվում է Ուկրաինային մատակարարել Taurus տեսակի հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Ռուսաստանի կողմից իրականացվող օդային հարվածներին և Կիևի՝ մատակարարումների վերաբերյալ կրկնակի դիմումներին. Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Նրա խոսքով՝ Գերմանիան ներկայումս հնարավորություն չունի Ուկրաինային տրամադրելու նաև Patriot զենիթահրթիռային համակարգեր՝ բացի այն երեք համակարգերից, որոնք արդեն ուղարկվել են 2023-2024 թվականներին։

Պիստորիուսը նշել է, որ Գերմանիայում այս պահին առկա է ընդամենը վեց Patriot համակարգ, որոնցից երկուսն ուղարկվել են Լեհաստան ժամանակավոր հիմունքներով, իսկ առնվազն մեկը մշտապես հասանելի չէ՝ տեխնիկական սպասարկման կամ ուսումնական նպատակներով։