Միջազգային

Կամերունի 92-ամյա նախագահը մտադիր է առաջադրվել ութերորդ անգամ

Աշխարհում գործող ամենատարեց նախագահ Պոլ Բիան, որն արդեն 92 տարեկան է, հայտարարել է, որ կրկին կմասնակցի Կամերունում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։

«Վստահ եղեք, որ ձեզ ծառայելու վճռականությունս համապատասխանում է մեր առջև ծառացած մարտահրավերների արդիականությանը»,- գրել է նա X-ում։

Բիան արդեն 43 տարի ղեկավարում է Կամերունը։ 1982 թվականից ի վեր նա երբեք չի պարտվել ընտրություններում։ Նրա կառավարությունը բազմիցս քննադատվել է կոռուպցիայի, վատ կառավարման, անվտանգության խնդիրները չլուծելու և հանրային վստահությունը կորցնելու համար։

Վերջին տարիներին աճում են նրա հրաժարականի կոչերը։

Այս ընտրություններին նա կանգնելու է ավելի բարդ մրցակցության առաջ․ երկու ազդեցիկ նախկին դաշնակիցներ՝ նախկին վարչապետ Բելո Բուբա Մայգարին և նախկին նախարար Իսա Չիրոմա Բակարին, հեռացել են իշխող կոալիցիայից և հայտարարել են իրենց թեկնածություն դնելու մասին։