Սիրիայի Սուեյդա քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, մոտ 100-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բախումները տեղի են ունեցել դրուզների և բեդուինների միջև։ Reuters-ը հաղորդում է, որ տեղում շարունակվում են մարտերը։
Բախումները հետևել են մի շարք առևանգումների ալիքին, մասնավորապես, դրուզ վաճառականի առևանգմանը։
Սա առաջին դեպքն է, երբ նման բախումներ են տեղի ունենում հենց Սուեյդա քաղաքի ներսում։ Նախկինում բախումներ եղել են մայրաքաղաք Դամասկոսին հարակից շրջաններում, սակայն այս մասշտաբը քաղաքում աննախադեպ է։