Չինաստանի Գուանսի նահանգում ապրող 26-ամյա Հուանը սկանդալային հանցագործություն է կատարել՝ վաճառել է սեփական երեխաներին, որպեսզի կարողանա գումար ծախսել հոսքային վիդեոբլոգերներին (սթրիմերներին) նվիրատվություններ ուղարկելու համար։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Հուանը 2020 թվականին վաճառել է իր առաջնեկին՝ ստանալով 6300 դոլար։ Գումարը ծախսել է սթրիմերների նվիրատվությունների և թանկարժեք հագուստի վրա։
Երկու տարի անց նա երկրորդ անգամ միտումնավոր հղիացել է և այդ երեխային նույնպես վաճառել, այս անգամ՝ 5300 դոլարով։ Երկրորդ երեխային հետագայում բրոքերները վերավաճառել են՝ գինը եռապատկելով։
Հուանը ձերբակալվել է։ Նա խոստովանել է, որ իր կախվածությունն առցանց հոսքային բովանդակությունից պայմանավորված է մանկության ժամանակ ստացած հոգեբանական վնասվածքներով։ Նա մեծացել է խնամակալ ընտանիքում և կրթություն ստացել միայն տարրական մակարդակով։
Դատարանը Հուանին դատապարտել է 5 տարի 2 ամսվա ազատազրկման՝ տրաֆիկինգի համար։ Երկու երեխաներն էլ պետական պաշտպանության տակ են վերցվել։
Այս դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել Չինաստանում՝ կրկին ուշադրություն հրավիրելով առցանց կախվածության և սոցիալական խոցելիության խնդիրների վրա։