Միջազգային

Ադրբեջանական գազը Սիրիա կհասնի Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական գազը Սիրիա կհասնի Թուրքիայի միջոցով։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի միջև Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Սիրիայի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում կողմերը հայտարարել են էներգետիկ համագործակցությունը զարգացնելու իրենց մտադրության մասին և նաև ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Սիրիայի Արաբական Հանրապետության և Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի միջև։