Միջազգային

Ալիևն ընդունել է Սիրիայի նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային։

Ըստ ադրբեջանական զլմ-ների, Ալիևը հույս է հայտնել, որ Սիրիայի նախագահի այցը կարևոր հանգրվան կլինի մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

«Սիրիայում նոր կառավարության հաստատումից հետո մեծ հեռանկարներ են բացվում մեր հարաբերությունների զարգացման համար»,- հայտարարել է Ալիևը։