Միջազգային

Թել Ավիվը կհարվածի Իրանին, եթե այն վերսկսի իր միջուկային ծրագիրը․ Նեթանյահու

Երկուշաբթի օրը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ-ն այլևս չի ռմբակոծի Իրանը։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ ես կցանկանայի դա անել», - ասել է Թրամփը։

Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Նեթանյահուն Թրամփին ասել է, որ եթե Իրանը վերսկսի միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ քայլերը, Իսրայելը կկատարի  ռազմական հարվածներ։ Թրամփը պատասխանել է, որ ինքը կողմ է Թեհրանի հետ դիվանագիտական կարգավորմանը, բայց այլ կերպ չի առարկում Իսրայելի այդ ծրագրին։