ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հիասթափված է ՌԴ-ից։
«Ես հիասթափված եմ Ռուսաստանից: Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի մասին կարևոր հայտարարություն կանեմ:
Մենք Ուկրաինային զենք ենք ուղարկում ՆԱՏՕ-ի միջոցով, և ՆԱՏՕ-ն կվճարի զենքերի, այդ թվում՝ Patriot-ների համար»,- ասել է նա՝ NBC-ի եթերում: