Միջազգային

Չէի ցանկանա գերագնահատել Լավրովի հետ հանդիպումը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ արդեն Թրամփին է փոխանցել Սերգեյ Լավրովի հետ երեկվա հանդիպման մանրամասները։

Լրագրողների հետ զրույցում նա հավելել է, որ չէր ցանկանա գերագնահատել երեկվա հանդիպումը, սակայն այն բավականին կառուցողական էր: 

«Հնարավոր է՝ ինչ-որ պահեր են ի հայտ եկել, որոնց վրա հնարավոր կլինի ավելի մեծ բան կառուցել։ Բայց կան թեմաներ, որոնք մենք, հավանաբար, հետագայում կուսումնասիրենք, և ես դա արդեն փոխանցել եմ նախագահին», - ասել Է պետքարտուղարը։