ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի նկատմամբ 35% մաքսատուրք է սահմանել:
Մաքսատուրքերը կգործեն օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա։ Թրամփն ընդգծել է, որ սակագինը կարող է ավելի բարձրանալ, եթե Կանադան պատասխան քայլեր ձեռնարկի։
«Նոր սակագինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։ Եթե Կանադան պատասխան սակագներ կիրառի, մենք կբարձրացնենք դրույքաչափը»,– գրել է Թրամփը։
Ի պատասխան՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X սոցիալական ցանցում հայտարարեց, որ կառավարությունը շարունակելու է պաշտպանել իր քաղաքացիների և բիզնեսների շահերը ԱՄՆ-ի հետ բանակցություններում։
«Մենք վճռական ենք՝ պաշտպանելու կանադացիներին և մեր տնտեսությունը։ Մինչ այդ ժամկետը շարունակելու ենք աշխատել ամերիկյան կողմի հետ՝ լուծում գտնելու համար»,– գրել է Քարնին։