Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում. «Իզվեստիային» հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Դիվանագետը հավելել է, որ դրան հասնելու հիմնական ուղղությունները նախանշվել են ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներիч 2020 և 2022թթ եռակողմ պայմանավորվածություններում:
«Մենք կարծում ենք, որ պետք է շարժվել այդ ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա՝ հետագա դեմարկացիայով, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ պայմանավորվածությունների մասնակիցներից մեկը, պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որով դա հարմար կլինի երկու կողմերին», - ասել է Գալուզինը։