Միջազգային

Ալիևը համաշխարհային առաջնորդ է. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է էներգետիկայի, առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունը:

Մարիամ Կվրիվիշվիլին ընդգծել է, որ նախագահ Իլհամ Ալիևը համաշխարհային առաջնորդ է և նշել, որ Վրաստանում նրան համարում են ընկեր։

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում հաստատված համագործակցությունը և համատեղ իրականացվող նախագծերը ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն երկու երկրների, այլև՝ տարածաշրջանի համար։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերն է։ Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նոր նախագծերի իրականացման շուրջ: