Միջազգային

Լավրովը մանրամասներ է հայտնել Ռուբիոյի հետ բանակցություններից

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի ճակատագիրը չի քննարկել։

«Այդ մասին չենք խոսել»,- ասել է Լավրովը լրագրողներին՝ Ռուսաստան-ԱՍԵԱՆ և Արևելաասիական գագաթնաժողովի հանդիպումների արդյունքներով՝ ի պատասխան համապատասխան հարցի:

Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ: