Այսօր Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ առևտրային սակագների ներդրման պատճառով աճող լարվածության պայմաններում, երբ երկու խոշորագույն տերությունները մրցում են Ասիայում իրենց ծրագրերը առաջ տանելու համար:
Վաշինգտոնի բարձրաստիճան դիվանագետը Մալայզիայում է՝ Ճապոնիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Եվրամիության և Հարավարևելյան Ասիայի պետությունների գործընկերների հետ մասնակցելու ASEAN-ի Արևելյան Ասիայի գագաթնաժողովին և տարածաշրջանային ֆորումին: