Ելույթ ունենալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն որակել է կարևոր։
«Նախագահ Թրամփը հիասթափված է, որ Ռուսաստանի կողմից չկա ավելի մեծ ճկունություն ուկրաինական կարգավորման հարցում: ԱՄՆ -ին անհրաժեշտ է տեսնել Ուկրաինայի հակամարտության ավարտի հստակ ճանապարհային քարտեզ»,- հայտարարել է նա։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Թրամփի վարչակազմը երկխոսություն է վարում Սենատի հետ, թե ինչպիսին կարող է լինել ՌԴ դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը:
«Վաշինգտոնում հիասթափված են, որ առաջընթացը դանդաղ է ընթանում, և ամեն ինչ դժվարությամբ է տրվում»,- ընդգծել է նա։