Միջազգային

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաղթահարել է անվստահության քվեարկությունը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 11-ին հաղթահարել է Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված անվստահության քվեարկությունը։ Նախաձեռնությունը ներկայացրել էին ծայրահեղ աջ ուժերը։

Եվրախորհրդարանի մեծամասնությունը պաշտպանել է ֆոն դեր Լեյենին՝ թույլ չտալով, որ նա և ողջ հանձնաժողովը ստիպված լինեն հրաժարական ներկայացնել։ Քվեարկության տապալումը կարող էր լուրջ ճգնաժամ առաջացնել Եվրամիությունում։