Ռոսավիացիան Nordwind ավիաընկերությանը Մոսկվա-Փխենյան երթուղով թռիչքների թույլտվություն է տվել․ հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
Թույլտվության համաձայն՝ ավիաընկերությունը կկարողանա չվերթներ իրականացնել շաբաթական մինչև երկու անգամ։
Մի քանի օր առաջ Շերեմետևո օդանավակայանի չվացուցակում հայտնվել են դեպի Փխենյան չվերթներ։