Միջազգային

Հարձակման գլխավոր թիրախը Կիևն է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ՌԴ կողմից գիշերը Ուկրաինայի տարածքի հրթիռակոծումը տևել է գրեթե 10 ժամ: Բացի Կիևից, հարձակման գլխավոր թիրախներն են եղել նաև Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի, Կիրովոգրադի և Խարկովի մարզերը։ 

«Սա Ռուսաստանի կողմից ահաբեկչության ակնհայտ աճ է. ամեն գիշեր հարյուրավոր «շահեդներ», մշտական հարվածներ, զանգվածային հարձակումներ ուկրաինական քաղաքների դեմ։ Դա նշանակում է, որ անհրաժեշտ է արագացում: Պետք է ավելի արագ գործել պատժամիջոցներով և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այնպես, որ նրանք զգան իրենց ահաբեկչության հետևանքները։ Գործընկերները պետք է ավելի արագ լինեն զինարտադրության մեջ ներդրումների եւ տեխնոլոգիաների զարգացման հարցում», - նշել է նախագահը։