Միջազգային

Մինչև աշուն ՌԴ-ն Ուկրաինայի վրա պարբերաբար հազարից ավելի ԱԹՍ կարձակի. NYT

New York Times-ը գրում է, որ մինչև աշուն ՌԴ-ն Ուկրաինայի վրա պարբերաբար հազարից ավելի ԱԹՍ կարձակի, որ սա, ենթադրաբար, հնարավոր կլինի միանգամյա օգտագործման «կամիկաձե» անօդաչուների արտադրության աճի շնորհիվ։ Ռուսաստանն այժմ ռեկորդներ է սահմանում արձակված «շահիդների» քանակով։

Հուլիսի 9-ին, ըստ Ուկրաինայի օդուժի տվյալների, Ռուսաստանի կողմից արձակվել է 728 պայթող ԱԹՍ և կեղծ թիրախ, ինչը գերազանցել է նախորդ ռեկորդը։ Սա հուլիսի 9-ի հարձակումը դարձրել է ամենախոշորը պատերազմի սկզբից ի վեր։

Ամերիկյան վերլուծաբանները կանխատեսում են, որ, այս տեմպերով, Ռուսաստանը մինչև աշուն կարող է հասնել 1 գրոհի ժամանակ միաժամանակ 1000 ԱԹՍ-ով հարձակման։