Միջազգային

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Մալայզիայի մայրաքաղաքում ավարտվել է. այն տևել է 50 րոպե:

Հանդիպումը տեղի է ունեցել ASEAN-ի շրջանակի միջոցառումներից դուրս:

Ռուսական կողմից դրան մասնակցել են նաև Հյուսիսատլանտյան դեպարտամենտի պետ Կիրիլ Միխայլովը և դեպարտամենտի բաժնի պետ Ալեքսանդր Պասկալկինը։ Ամերիկյան կողմից՝ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հաքերը և քաղաքական պլանավորման պետ Մայքլ Էնթոնին:

<Տեղի ունեցավ մտքերի առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։