Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատասխան նամակ է հղել Դոնալդ Թրամփին՝ կապված ղազախական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի սահմանման հետ:
Տոկաևն ընդգծել է, որ Ղազախստանը, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների վաղեմի առևտրային և ներդրումային գործընկեր, հավատարիմ է արդար, կանխատեսելի, փոխշահավետ առևտրային կապերի զարգացմանը:
Ղազախստանի նախագահը հաստատել է երկրի պատրաստակամությունը՝ շարունակել կառուցողական երկխոսությունը առևտրի հարցերի ռացիոնալ լուծում մշակելու նպատակով:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վստահություն է հայտնել առևտրային խնդրի շուրջ փոխզիջման հասնելու հարցում: