Միջազգային

ՌԴ-ն ողջունել է հայ-ադրբեջանական բանակցությունները. Պեսկով

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները Արաբական Միացյալ Էմիրություններում. հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել ենք, որ ողջունելու ենք խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ ստորագրումը: Հենց նման պայմանագրի ստորագրումը կդառնա շատ կարևոր գործոն, որը կնպաստի տարածաշրջանում կանխատեսելիության, կայունության և խաղաղության ամրապնդմանը: Մենք ամբողջությամբ աջակցում ենք այդ գործընթացին»,- ասել է Պեսկովը։