Միջազգային

Լավրովն ու Ռուբիոն այսօր կհանդիպեն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Կուալա Լումպուրում նախատեսված է այսօր՝ Երևանի ժամանակով 14.00-ին. գրում է Ria-ն։

«Տեղական ժամանակով 18:00-ին: Պետքարտուղար Ռուբիոն Կուալա Լումպուրում, Մալայզիա, հանդիպում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության ժամանակացույցում:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ԱՍԵԱՆ-ի հետ կապված միջոցառումների շրջանակում նախապատրաստվում է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: