Միջազգային

ԱՄՆ-ն վերսկսել է արկերի և հրթիռների մատակարարումն Ուկրաինային

Ինչպես հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, Ուկրաինա են ուղարկվել 155 մմ տրամաչափի հրետանային արկեր և GMLRS հրթիռներ, որոնք արձակվում են HIMARS կայանքներից:

Թե որքան զինամթերք է ուղարկվել, և արդյոք դրանք արդեն ռազմաճակատում են, աղբյուրները չեն հստակեցրել։

Այս լուրը հայտնվել Է Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին. օրերս նա խոստովանել է, որ «շատ դժգոհ Է Պուտինի պահվածքից», և Ամերիկան ստիպված կլինի կրկին զենք մատակարարել Ուկրաինային: Դրանից գրեթե անմիջապես հետո Պենտագոնը հաստատեց նոր մատակարարումների մեկնարկը։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ մատակարարումները դադարեցվել էին պաշտպանության նախարար Պիտ Հեգսետի հրամանով։