Միջազգային

Լոնդոնը և Փարիզը կհամակարգեն միջուկային զսպման միջոցները

Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան մտադիր են համաձայնագիր ստորագրել, որը թույլ կտա համակարգել միջուկային զսպման միջոցառումները, որպեսզի անհրաժեշտության դեպքում համատեղ արձագանքեն «Եվրոպայի վրա ցանկացած ծայրահեղ սպառնալիքին»: Համատեղ հռչակագիրը հուլիսի 10-ին Լոնդոնում պետք է ստորագրեն վարչապետ Քիր Ստարմերը և Էմանուել Մակրոնը:

Փաստաթղթում նշվելու է, որ երկու երկրների միջուկային զսպման միջոցները կմնան ազգային վերահսկողության տակ, բայց «կհամակարգվեն»:

Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը պետական այցով Լոնդոնում է, բարձր մակարդակի հանդիպումից առաջ Լոնդոնն ու Փարիզը նույնպես հայտարարել են պաշտպանական ոլորտում իրենց հարաբերությունները «թարմացնելու» մտադրության մասին: