ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը հակասում է Երևանի և Մոսկվայի հարաբերությունների դաշնակցային բնույթին. հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք դիտարկում ենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը որպես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայկական փոխգործակցության դաշնակցային բնույթին։ Բազմիցս կոչ ենք արել հայ գործընկերներին՝ դադարեցնել այդ արատավոր պրակտիկան», - ասել է նա։
Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել Է ԱԳ նախարարների կողմից՝ մայիսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ժամանակ:
«Հայկական կողմին կոնկրետ քայլեր են առաջարկվել, սպասում ենք արձագանքին», - ընդգծել Է Զախարովան: