Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ուղղակի պատասխանատվություն է դրել Ռուսաստանի վրա 2014 թվականին Դոնբասի տարածքում մալայզիական Boeing-ի աղետի համար:
Դատարանը ճանաչել է, որ Մոսկվան Ուկրաինայի արևելքում վերահսկում էր գրոհայիններին, ապատեղեկատվական արշավ էր իրականացնում և կանխամտածված խանգարում հետաքննությանը:
Դատարանը նշել է կործանման վայր մուտքի սահմանափակումը, զոհվածների մարմինների հայրենադարձման խոչընդոտները և վկաների վրա ճնշումը:
Դատավորները պետք է որոշում կայացնեն Ուկրաինայի և Նիդեռլանդների կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված ընդհանուր առմամբ չորս գործով, սակայն, ինչպես սպասվում է, որոշումները հիմնականում խորհրդանշական կլինեն։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Նիդեռլանդների դատարանը ինքնաթիռի կործանման համար մեղավոր էր ճանաչել Գիրկինին, Դուբինսկուն, Պուլատովին և Խարչենկոյին։
Նշենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Boeing 777-ը խոցվել է 2014 թվականի հուլիսի 17-ին. բոլոր 298 ուղևորը և անձնակազմը զոհվել են, այդ թվում՝ Հոլանդիայի 196 քաղաքացի։