Միջազգային

ԱՄՆ-ում պղնձի գները հասել են ռեկորդային մակարդակի

Sա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը առևտրային պատերազմի սրման շրջանակներում 50%  մաքսատուրքեր կսահմանի արդյունաբերական մետաղի համար:

Financial Times պարբերականը գրում է, որ պղնձի մաքսատուրքերի բարձրացման հեռանկարն աժիոտաժ է առաջացրել մետաղի մատակարարումների և գների ամրագրման հարցում, որը լայնորեն կիրառվում է էլեկտրոնիկայի, շինարարության և արդյունաբերական սարքավորումների մեջ:

Առևտրի նախարար Հովարդ Լյուտնիկը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ակնկալում է պղնձի մաքսատուրքերի սահմանում արդեն այս ամսվա վերջին կամ օգոստոսի սկզբին:

Նյու Յորքի պղնձի ֆյուչերսներն աճել են 13% -ով՝ հասնելով ֆունտի դիմաց 5,69 դոլարի, ինչը ռեկորդ է և ամենամեծ թռիչքը 1969 թվականից ի վեր:

Չիլին ԱՄՆ-ում զտված պղնձի ամենամեծ մատակարարն է, որը կազմում է ներմուծման մոտ 70% - ը դոլարային արտահայտությամբ, որին հաջորդում են Կանադան և Պերուն: