Պենտագոնը հայտնել է Ուկրաինա լրացուցիչ զենք ուղարկելու մասին։
Պենտագոնն այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարությունից հետո։
«Մենք պատրաստվում ենք նրանց ուղարկել ևս որոշակի քանակությամբ զենք: Մենք պետք է դա անենք: Պետք է, որ նրանք կարողանան պաշտպանվել: Նրանց այժմ շատ ուժգին հարվածներ են հասցվում: Նրանց շատ, շատ ուժգին են խփում: Մենք ստիպված կլինենք ավելի շատ զենք ուղարկել, այո՝ հիմնականում պաշտպանական բնույթի: Բայց նրանց շատ ուժգին են խփում: Այս խառնաշփոթում այդքան շատ մարդիկ են զոհվում»,- ասել է Դոնալդ Թրամփը։ Նա կրկնել է, որ դժգոհ է Պուտինի վարքագծից:
«Նախագահ Թրամփի հանձնարարությամբ Պաշտպանության նախարարությունը Ուկրաինային ուղարկում է լրացուցիչ պաշտպանական զենքեր, որպեսզի ուկրաինացիները կարողանան պաշտպանվել, մինչ մենք աշխատում ենք կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- ասված է Պենտագոնի մամուլի խոսնակ Շոն Փարնելի հայտարարության մեջ։