Financial Times-ը հաղորդում է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայի կառավարությունում սպասվում է խոշորագույն վերադասավորում։
Ըստ FT-ի, Զելենսկին նախատեսում է լայնածավալ կադրային փոխատեղումներ և պաշտոնանկություններ, ներառյալ՝ ԱՄՆ-ում դեսպան Օկսանա Մակարովայի փոխարինումը: Դա քննարկվել է Թրամփի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում։
Մակարովային քննադատել են դեմոկրատների հետ սերտ հարաբերություններ ունենալու պատճառով։ Այժմ Կիևը փնտրում է այնպիսի թեկնածուի, որը հասկանալի կլինի և՛ Սպիտակ տան, և՛ Կոնգրեսի համար։
FT-ի աղբյուրների տվյալներով՝ վարչապետ Շմիգալը կարող է լքել պաշտոնը։ Նրա հավանական իրավահաջորդը համարվում է առաջին փոխվարչապետ Սվիրիդենկոն: Սվիրիդենկոն լավ կապեր է հաստատել Թրամփի թիմի հետ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ ռազմավարական հանքային ռեսուրսների համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո: