Եվրոպայի խոշորագույն նավահանգիստը՝ նիդերլանդական Ռոտերդամը, սկսում է վերաձևավորել իր ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր զինված բախման սցենարը։ Ինչպես հաղորդում է բրիտանական Financial Times-ը, հուլիսի 8-ին, նավահանգստում արդեն իսկ պահեստավորվում են տարածքներ ՆԱՏՕ-ի մատակարար նավերի համար, ինչպես նաև մշակվում են պատերազմի պայմաններում բեռնափոխադրումների պլաններ։
Ռոտերդամի նավահանգստի տնօրեն Բուդիվեյն Սիմոնսը պարբերականին հայտնել է, որ ներկայումս բանակցություններ է վարում հարևան Անտվերպենի նավահանգստի հետ՝ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Կանադայից ժամանող նավերի ու բեռների ընդունման հնարավորության շուրջ։
Նշենք, որ Անտվերպենը Եվրոպայի երկրորդ խոշորագույն նավահանգիստն է և արդեն պարբերաբար ընդունում է ԱՄՆ զինված ուժերի մատակարարման նավեր, որոնք տեղակայված են Եվրոպայում։