Թուրքիան սպասում է ուկրաինական կողմի պատասխանին Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների երրորդ փուլի ժամկետների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել բանակցությունների երրորդ փուլին։ Այժմ մենք սպասում ենք ուկրաինական կողմի պատասխանին», - TRT Haber հեռուստաալիքին ասել է թուրք նախարարը։
Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է նաև Ուկրաինայի հարցով առաջնորդների հանդիպմանը։
«Թուրքիայում առաջնորդների հանդիպման կազմակերպման հետ կապված որևէ խնդիր չկա», - ասել է նա: