Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Նոբելյան կոմիտեին նամակ է ուղարկել՝ առաջարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի:
«Ես ցանկանում եմ Ձեզ, պարոն Նախագահ, հանձնել այն նամակը, որն ուղարկել եմ Նոբելյան կոմիտեին՝ Ձեր թեկնածությունն առաջադրելով Խաղաղության Նոբելյան մրցանակի համար, որին Դուք լիովին արժանի եք»,- հայտարարել է Նեթանյահուն՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ:
