Միջազգային

Հաստատվել է ՌԴ և ՀՀ գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու ՌԴ առաջարկը

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։

Գալուզինն Արսենյանի հետ զրույցում նրան է փոխանցել Հայաստանում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոնի պահպանման կարևորությունը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ռուսաստանն առաջարկել է պրոֆիլային գերատեսչությունների խորհրդակցությունների հերթական փուլ անցկացնել։ Առաջարկը հաստատվել է։