Ռուսական օդանավակայաններն այժմ աշխատում են կանոնավոր կերպով, ընդունում և ուղարկում են չվերթներ։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիայի Telegram-ալիքը։
Հուլիսի 5-7-ը չեղյալ է հայտարարվել 485 չվերթ, պահեստային օդանավակայաններ է մեկնել 88 օդանավ, ուշացել է 1900 չվերթ: Ձևակերպվել է տոմսերի 43.000 հարկադիր վերադարձ, հյուրանոցներում տեղավորվել է 94.000 ուղևոր։
Հաղորդվում է, որ ՌԴ տրանսպորտի նախարարությունը և Ռոսավիացիան շարունակում են վերահսկել օդային տրանսպորտի աշխատանքը։