Միջազգային

Լավրովը ներկայացրել է պատերազմի դադարեցման պայմանները

Ուկրաինայի ապառազմականացումն ու դենացիֆիկացումը, ՌԴ-ի դեմ հայցերի հետկանչումը, հակառուսական պատժամիջոցների չեղարկումը և ակտիվների վերադարձը պետք է ամրագրվեն խաղաղության համաձայնագրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է եղել և մնում է հակամարտության դիվանագիտական հաղթահարման առաջ, սակայն խոսքը պետք է գնա կայուն խաղաղության, ոչ թե հրադադարի մասին:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ կայուն կարգավորումն անհնար է առանց հակամարտության արմատական պատճառների վերացման: